ՆԱՏՕ-ն կպատասխանի Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների դեմ ցանկացած գրոհի, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Reuters-ը։

«Լեհաստանում եւ Մերձբալթյան  երկրներում մենք ՆԱՏՕ ուժերի ներկայության միջոցով Ռուսաստանին շատ ուժեղ ազդանշան ենք ուղարկում. Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների դեմ գրոհի դեպքում կպատասխանի ողջ դաշինքը»,- ասել է նա ՆԱՏՕ գագաթաժողովի մեկնարկից առաջ։ ՆԱՏՕ-ում թշնամիների ցուցակ չունի, բայց դաշինքը կարձագանքի անհրաժեշտության դեպքում, ասել է Ստոլտենբերգը մի շարք թերթերին տված հարցազրույցում, ներառյալ լեհական Rzeczpospolita-ն, գերմանական Suddeutsche Zeitung-ը եւ իսպանական El Pais-ը։

ԱՄՆ-ը ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ պաշտպանական պլանին Մերձբալթիկայի եւ Լեհաստանի համար։ Թուրքիան առայժմ հրաժարվում է՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի Անկարայի քաղաքական աջակցությունը Սիրիայում քրդական ապստամբների դեմ իր պայքարում։

Ստոլտենբերգն ասել է, որ դեմ չէ ավելի ուժեղ պաշտպանական դիրքորոշմանը Եվրամիությունում, բայց ՆԱՏՕ-ն փոխարինելու փորձերը զուրկ են իմաստից։