Ապրիլի 8-ին եւ 9-ին ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի 17 տանկ են ոչնչացրել եւ ապստամբերի մեկ օդանավ են վերցրել:

Քադաֆիի 15 տանկ ոչնչացվել է Միսրատա քաղաքի շրջանում, որտեղ կառավարական ուժերը գրոհում էին ապստամբների դիրքերը: Եւս երկու տանկ ոչնչացվել է Մարսա էլ  Բրեգա քաղաքի մոտ:

Բացի այդ, Բենգազի քաղաքի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերը ՄԻԳ-23 օդանավ են բռնել, որը, ենթադրվում է, վարել են ապստամբները:

ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերը օրական տասնյակ ռազմական թռիչք են իրականացնում`ռազմատեխնիկան ոչնչացնելու նպատակով: Սակայն, չնայած դրան,  Քադաֆիի ուժերը պահպանում են մարտունակությունը եւ ճնշում են ապստամբներին: