Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ապրիլի 10 -ին հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ կլինի իսլամական ՀԱՄԱՍ շարժման հետ համատեղ հրադադարին Գազայի հատվածում:
Հայտարարությունը հաջորդել է մի քանի օր իսրայելական եւ պաղեստինյան ուժերի միջեւ շարունակվող փոխհրաձգությանը, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:
«Եթե նրանք դադարեցնեն կրակը, մենք եւս կդադարեցնենք: Եթե նրանք ընդհանրապես չկրակեն, իրավիճակը ավելի հանգիստ կլինի», - հայտարարել է Բարաքը իսրայելական ռադիոյի եթերում:
Փոքր-ինչ ուշ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե ցանականում են դադարեցնել իսրայելական տարածքի գնդակոծումը:
«Պաղեստինյան խմբակցությունը շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ: Եթե իսրայելական ագրեսիան դադարի, հանգիստ մթնոլորտը կվերականգնվի», - հայտարարել է ՀԱՄԱՍ-ի մամուլի քարտուղար Սամի Աբու Զուհրին:




























