Ապրիլի 9-ին ժամը 20:30-ին Արտաշատի հիվանդանոցից ահազանգել են Արտաշատի ոստիկանություն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 66-ամյա Սերյոժա Գեղամյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ի սահմաններում Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 69-ամյա Ֆելիքս Ավետիսյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 25 ՏՏ 278 համարանիշի ավտոմեքենան,  Բերքանուշ-Դվին ճանապարհին 4-րդ կմ հատվածում Այգեստան գյուղի գյուղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել Գեղամյանին:

Գյուղացիները հայտնել են, որ Ս. Գեղամյանը նախկինում եղել է Այգեստանի գյուղապետը: Արտաշատի հիվանդանոցից Գեղամյանը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: