Երեւանի Բագրեվանդ փողոցում ապրիլի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի 88 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Էրիկ Ղեիանյանին եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի: Երեխան ձախ ոտքի շրջանում ստացել է կոտրվածք եւ տեղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Լեւոն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: