Իրանում բուսական հումքից պատրաստվել է լյարդի քաղցկեղի դեմ դեղորայքային «Hesa-A» պրեպարատը, հաղորդում է ISNA գործակալությունը:

Դեղորայքն արտադրող «Սիմնուր Հեքմաթ» գիտական կենտրոնի տնօրեն Ռզաիզադեն հայտարարել է, թե « Hesa-A»-ն բնական կենսբանական միջոց է  եւ քիմիական վնասակար ազդեցություն չունի:

Նրա խոսքով` վեց ամսվա ընթացքում դեղորայքը փորձարկվել է լյարդի քաղցկեղով տառապող 70 հիվանդների շրջանում եւ շատ լավ արդյունք է տվել: Դեղորայքը պատրաստվել է դոկտոր Ամիրուլա Ահմադիի 20-ամյա գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Պրեպարատի փորձարկման արդունքները հրապարակվել են  Integrative Cancer Therapies ամսագրում: