Սիրիայի ուժային կառույցների աշխատակիցները Դերաա քաղաքում կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների վրա, 26 մարդ սպանվել է:

Հանրահավաքն սկսվել է ուրբաթ ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհված 27 անձանց հուղարկավորությունից հետո, գրում է  Lenta.ru-ն:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` եւս երկու մարդ է զոհվել  ապրիլի 10-ին Հոմս քաղաքում: Կազմակերպությունները հայտնում են նաեւ երկրի տարբեր քաղաքներում ընդդիմադիրների կամայական ձերբակալությունների մասին:

Նշենք, որ Սիրիայում զանգվածային ակցիաները շարունակվում են արդեն երեք շաբաթ: Մասնակիցները պահանջում են քաղաքական եւ տնտեսական արմատական բարեփոխումներ: