Ապրիլի 9-ին կայացել է Boom-Boom երգի տեսահոլովակի շնորհանդեսը, որով երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011»-ում կներկայացնի Հայաստանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է։ Այն նկարահանվել է 5 օրում Երեւանում եւ Բեռլինում։ Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2011» 56-րդ երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը։

Հայաստանի ներկայացուցիչը առաջին կիսաեզրափակչում հանդես կգա մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակչին հանդես կգան նաեւ Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի,Պորտուգալ.իայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։