ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին «երկերեսանի» է անվանել այն բանից հետո, երբ վերջինիս խոսքերը իր մասին հայտնվել են համացանցում։ Տեսանյութում Թրյուդոն համաշխարհային մյուս առաջնորդների հետ բամբասում է Թրամփից, հայտնում է Reuters-ը։
«Նա երկու երես ունի»,- ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են այն ակնարկների մասին, որոնք Թրյուդոն, հավանաբար, արել է Մակրոնի հետ ԱՄՆ նախագահի ասուլիսի ժամանակ նրա խոսքերի վրեաբերյալ։ Թրյուդոն ասել է, թե Թրամփի «թիմակիցների կզակները կախվել են»։
«Ես կարծում եմ՝ նա լավ տղա է, սակայն դուք գիտեք՝ ճշմարտությունն այն է, եւ ես այդ մասին ասել եմ նրան, որ Կանադան չի վճարում 2 տոկոս ՀՆԱ-ն, եւ ես տեսնում եմ, որ նա այդքան էլ գոհ չի դրանից»,- հավելել է Թրամփը՝ նշելով․ «Նրանք պետք է վճարեն 2 տոկոսը։ Կանադան փող ունի»։




























