Հյուսիսչեխական օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկում մարտից ընդգրկված է բալետային նոր ներկայացում` Արամ Խաչատրյանի «Գայանեի» երաժշտությամբ: Լիբրետոն սակայն ամբողջությամբ չի պահպանվել, ռեժիսոր Վլադիմիր Նեչասն այն ձեւափոխել է:
Ըստ չեխական ռադիոյի` ռեժիսորին բալետը բեմադրելուն մղել են Կովկասում ռազմական հակամարտությունների մասին մտորումները, եւ նա որոշել է ներկայացնել տարբեր ազգության մարդկանց սիրո պատմությունը:
Ռեժիսորը հիշել է «Գայանեի» երկրորդ տարբերակը, որի լիբրետոն 1957թ-ին փոխվել էր եւ համապատասխանեցվել կովկասյան իրողություններին, ինչպես նաեւ Տոլստոյի եւ Պուշկինի «Կովկասի գերի» նույնանուն ստեղծագործությունները, սակայն բալետի սյուժեն այլ է ստացվել: Այս դեպքում սիրահարների պատմությունը զարգանում է Կովկասում երկու ժողովուրդների թշնամանքի մթնոլորտում:
Ըստ սյուժեի` Գայանեն սիրում է գերուն եւ նրա հետ փախչում է, սակայն նրանց վերադարձնում են գյուղ: Գայանեին դատապարտում են եւ նա մեռնում է հոր ձեռքով:
Չեխ ռեժիսորը իր հետաքրքրությունը բացատրել է Արամ Խաչատրյանի իրական գլուխգործոցի նկատմամբ ակնածանքով:





























