Այսօր` ապրիլի 10-ին, ժամը 18:40-ին ավտովթար է եղել Աթենքի փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել  ՎԱԶ-2109 մակնիշի 19 ՏՏ 343 համարանիշի եւ Toyota մակնիշի 16 ԼԼ 013 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման արդյունքում երկու հոգի` 35-ամյա Գագիկ Խաչիկյանը` կրծքավանդակի կողի կոտրվածքով, իսկ 35-ամյա Գեւորգ Հակոբյանը` գլխի սալջարդով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Նրա հանձնարականով մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի