Իրանը պետք է ոչ միայն օգտագործի միջուկային տեխնոլոգիաների պոտենցիալը, այլեւ արտահանի միջուկային նոու -հաու: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մուհամադ Ահմադինեժադը` հանդես գալով Թեհրանում միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ:

Իր խոսքում նա ավանդաբար քննադատել է արեւմտյան երկրներին ` Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ  <կրկնակի ստանդարտների> կիրառման համար, հաղորդում է  Press TV հետռուստաընկերությունը:

Ահմադինեժադի խոսքով` ատոմային ոլորտում երկրի ձեռբքերումները վկայում են, որ Իրանն իր նպատակներից հետ չի կանգնում այլ պետությունների  պատժամիջոցների եւ սպառնալիքների ճնշման տակ: