Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին, իրանական Ուրմիա քաղաքում:
Արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհին, Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն քննարկելու են տնտեսական համագործակցության հարցերը, նաեւ տարածաշրջանի խնդիրները, հաղորդում է Mehr-ը:



























