Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» միությունն այսօր` ապրիլի 11-ին մի խումբ բարեպաշտ երաժիշտների հետ համատեղ եւ միության «Արարատ» երգչախմբի մասնակցությամբ, Սուրբ Հարության տոնի նախաշեմին համերգ կտա Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Կներկայացվեն հոգեւոր եւ ժողովրդական երգերի կատարումներ, հանդես կգա նաեւ մանկական պարի խումբ:
Համերգային ծրագրից հետո կլինի նաեւ հյուրասիրություն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, բացի նմանատիպ միջոցառումներից շաբաթական մեկ անգամ միության անդամները այցելում են գիշերօթիկ դպրոց, աջակցում դաստիարակներին, օգնում սաներին դասապատրաստման գործում եւ քրիստոնեական գիտելիքներ փոխանցում նրանց:





























