Իրանի նավթի փոխնախարար, Ազգային գազային ընկերության տնօրեն Ջավադ Օուջին հայտարարել է Հայաստան գազի արտահանումը 6 անգամ ավելացնելու հավանականությունը:

Նրա խոսքով, իրանական գազի արտահանումը անցած տարի հասել է ռեկորդային նշագծի:

Իրանի արտահանումը ավելացել է 26 տոկոսով եւ կազմել 8,5 միլիարդ խմ, հաղորդում է Mehr գործակալությունը:

Օուջին հաղորդել է նաեւ, որ նոր պայմանագրի համաձայն, Իրանը պարտավորվել է մինչեւ 2014թ. ամեն տարի արտահանել Պակիստան ավելի քան 20 մլն խմ բնական գազ:

Նրա խոսքով, Բաղդադում կայանալու են Իրանի, Իրաքի եւ Սիրիայի եռակողմ բանակցությունները:

Նշենք, որ 2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: Շինարարությունը ավարտվել է 2008թ. վերջին, եւ ունի 1,2 մլրդ խմ թողունակություն: