Ադրբեջանա-իրանական սահմանի ապօրինի հատման փորձի ժամանակ մի ադրբեջանցի է սպանվել: Թեեւ սահմանապահները նրան հրամայել են կանգ առնել, սակայն նա չի ենթարկվել հրամանին: Սահմանապահները ստիպված են եղել կրակ բացել, որի հետեւանքով սահմանախախտը ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդում է APA-ն:
Հետաքննության արդյունքում պարզվել է սահմանախախտի ինքնությունը: Նա Յարդիմլինի շրջանի բնակիչ Ջաֆար Ջաֆարովն է: Առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով էր հատում սահմանը: Ընթանում է հետաքննություն:





























