Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն աշխատանքից հեռացրել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիին, հաղորդում է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:

Մեկ այլ հրամանով Իրանի մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Համիդ Բաղաին նշանակվել է փոխնախագահ եւ նախագահական աշխատակազմի ղեկավար:

Ահմադինեժադն ու Մաշաին խնամիներ են: Ահմադինեժադի որդին ամուսնացած է Մաշաիի դստեր հետ: