Հայաստանում ապրիլի 8-11-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 23-ը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, բացահայտվել են նաեւ արձանագրված խարդախության 4 եւ խուլիգանության 1 դեպքերը: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և գողության 2 դեպք:
Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 25 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























