Բրազիլիան սահմանել է համաշխարհային ռեկորդ`Սան Պաուլո քաղաքում կառուցելով աշխարհում ամենաբարձր` 31,19 մ աշտարակը` Լեգոյի մասնիկներով:

Աշտարակը կառուցելու համար օգտագործել են 500.000 մասնիկներ: Նախկինում ռեկորդակիր էր Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, սակայն բրազիլացիները կարողացան գերազանցել չիլիացիներին մինչեւ 25 սանտիմետր:

Աշտարակը տեղադրվել է առեւտրի կենտրոններից մեկի ավտոկայանում: Աշտարակի շինարարությունը տեւել է չորս օր. Վերջին մասնիկը հանդիսավոր կերպով տեղադրել է բրազիլացի ֆուտբոլային վետերան Կաֆուն (Marcos Evangelista de Moraes): Որպեսզի աշտարակը չընկնի, այն պահում են ապահովության լարերի վրա:

Լեգոյի մասնիկներով առաջին աշտարակի կառուցվել է Լոնդոնում 1988 թ,  որի բարձրությունը ընդամենը 15 մետր էր: Դրանից հետո Լեգոյից աշխարհի ամենաբարձր աշտարակը պատրաստել են ավելի քան 30 երկրների 53 քաղաքներ: