2006 թվականից Թուրքիայի իշխանությունները արգելափակել են հասանելիությունը մոտ 300 000 վեբ-կայքերին եւ դոմեններին, ասվում է Խոսքի ազատության ստամբուլյան ասոցիացիայի 2019թ․ հաշվետվությունում, հայտնում է Ahval-ը։

Թուրքական իշխանությունները արգելափակել են 288 310 URL-հասցեներ, կայքերին եւ դոմեններին հասանելիության արգելափակումը հիմնականում իրականացվել է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, ընդ որում՝ 145 648 կայք արգելափակել է հենց այդ վարչությունը։

Ավելի ու ավելի մեծ թվով լրատվական կայքեր են բախվում արգելքների հետ, իսկ կառավարությանը քննադատելու համար ձերբակալությունների թիվը եւ ինքնագրախոսությունը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո աճել է։

Հաշվետվության համաձայն, Hürriyet թերթի տեղեկատվական կայքը գլխավորում է 2006-2019թթ․ լուրերի արգելափակված թողարկումների ցուցակը, դրանք 721-ն են եղել։ Hürriyet-ին հետեւում է «Սաբահը»՝ 641 եւ T24 պորտալը՝ 585։

Թուրքիան նաեւ այն երկրների թվում է, որոնք Twitter-ին եւ Facebook-ին հաշիվներ փակելու ամնաշատ հայտն են ուղարկել։ Երկիրը նշված ժամանակաշրջանում Twitter-ին, ընդհանուր առմամբ, հաշիվների արգելափակման 5099 դատական որոշում է ուղարկել՝ այդ կարգավիճակում դառնալով առաջատար։