Ռուսաստանի Կրասնոդարի մարզի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտ Ռանիս Չանդրան, ով ինտերնետում տեղադրված տեսանյութում ատրճանակով նվաստացնում էր ֆիզիկայի ուսուցչուհուն, քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Քննիչները որոշում են կայացրել` հիմնվելով տեսագրության, դպրոցի մանկավարժներից, նաեւ Չանդրայի ծնողներից ու համդասարանցիներից ստացված տեղեկությունների հիման վրա: Պարզվել է, որ դասի ժամանակ աշակերտի ձեռքին եղել է ատրճանակի տեսքով կրակայրիչ:
Իրավապահները հանցակազմ չեն գտել տեսագրության մեջ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սկանդալային տեսագրությունը բուռն արձագանք էր գտել ինտերնետում: Հեռախոսով նկարված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է կովկասցի աշակերտը խուլիգանական արարքներ կատարում` թափահարելով ատրճանակը, հայհոյելով եւ արժանանալով համադասարանցիների ծիծաղին:
Ռամիսը թերթին հայտնել է, որ ուղղակի կատակ էր անում:





























