Երեւանում ապրիլի 18-19-ին կկայանա ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին ֆորումը։
Միջոցառումը նախաձեռնել է ՌԴ նախագահի աշխատակազմը եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամը:
Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն պետական մարմինների, առեւտրաարդյունաբերական պալատների, մանր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։
Միջոցառման գործարար ծրագիրը նախատեսում է լիագումար նիստի եւ ռուս-հայկական ինովացիոն արդյունաբերության միջտարածաշրջանային ցուցահանդեսի անցկացում։





























