Ոսկու միջազգային գները նոր պատմական ռեկորդ են սահմանել՝ ապրիլի 8-ի գործարքներում հասնելով 1471 դոլարի՝ 1 ունցիայի դիմաց։ Այսօր՝ ապրիլի 11-ին ոսկին աննշան էժանացել է՝ 1469 դոլար։
Ոսկու թանկացմանը նպաստում է ամերիկյան դոլարը, որը շարունակվում է արժեզրկվել եվրոյի նկատմամբ՝ գտնվելով վերջին 15 ամսում ամենացածր կետի վրա։ Այսօր 1 եվրոյի դիմաց միջազգային շուկաներում վճարում էին 1,4433 դոլար։
Մասնագետների զգալի մասն այն կարծիքին է, որ 2011 թ. ընթացքում ոսկին կշարունակի թանկանալ, եւ կգերազանցի 1 ունցիայի դիմաց 1500 դոլարի նշագիծը։
Պատճառը տնտեսությունների անկայունությունն է, բանկային հատվածի եւ արժութային շուկայի խնդիրները։





























