Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ուսումնասիրություններ իրականացնել ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։ Մոնիտորինգին մասնակցելու ցանկություն են հայտնել Երեւանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի եւ Արհեստագործական հ.1 ուսումնարանի թվով 60 ուսանողները։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ իրականացված մոնիտորինգի արդյունքում կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի եւ սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի, վարորդների արտաքին տեսքի եւ նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվության վերլուծության արդյունքում, ըստ Կ. Կարապետյանի, հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը:





























