Ապրիլի 11-ին երեկոյան Մինսկի մետրոյում պայթյուն է եղել: Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, պատճառներն առայժմ անհայտ են, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ականատեսներին, Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյունի արդյունքում կան տուժածներ, առնվազն 10 անձ:
Ականատեսների վկայությամբ, ստորգետնյա անցուղուց սեւ ծուխ է բարձրանում, մարդիկ դուրս են գալիս պատառոտված հագուստներով:





























