Նախնական տեղեկություններով, Մինսկի մետրոյի պայթյունի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Բելառուսում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, այս պահին տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան»,- նշել է նա:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում նստավայրը գտնվում է մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանի մոտ, առաջիկայում արտակարգ խորհրդակցություն է անցկացնելու: «Ալեքսանդր Լուկաշենոն հանձնարարել է անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել տուժածներին, նաեւ զոհվածների հազարատներին»,- ասել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, պայթյունի արդյունքում Մինսկում զոհեր եւ վիրավորներ կան: