Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կան զոհեր, նրանց թիվը չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ առնվազն 20 մարդ է տուժել:
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, պայթյունի ժամանակ մետրոյի կոնստրուկցիաները չեն փլուզվել: Սակայն «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ կտրվել է էսկալատորը, եւ խուճապ է առաջացել: Շատ տուժածների հանում են ձեռքերի վրա:
Մետրոյից դուրս եկող ականատեսները պատմում են առնվազն 7 դիակների մասին: Նրանք կտրված ձեռքեր, գլուխներ են տեսել: Մետրոյից դուրս եկողները շոկային վիճակում են: Վերջին ոչ պաշտոնական տվյալներով, պայթյունի արդյոնքում զոհվել է 2 մարդ, մոտ 50-ին տեղափոխել են հիվանդանոց` այրվածքներով եւ վնասվածքներով:
Life News-ը, վկայակոչելով անվտանգության ծառայությունը, հայտնում է, որ զոհվել է 6, վիրավորվել` 80 մարդ: Առայժմ հայտնի չէ պայթյունի բնույթը: Նշենք, որ «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյունը որոտացել է ժամը 17:56-ի սահմաններում:





























