Ռուս վրացական պատերազմի մասին պատմող «Օգոստոսի 5-ի օրը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վալենսիայում` միջազգային արկածային ֆիլմերի փառատոնի ժամանակ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ռենե Հարլինի ֆիլմը, որտեղ նկարագրված է ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, կցուցադրեն ապրիլի 14-ին` Վալենսիայում:

Ֆիլմի պրեմիերային ներկա կլինի նաեւ վրացական պատվիրակությունը, որը կգլխավորի Վրաստանի սփյուռքի հարցերով նախարար Պապունա Դավիթայան:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն նաեւ Ֆիլմի ռեժիսորը եւ դերասանական կազմը:

Նշենք, որ ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ ֆիլմում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դերը կատարում է հայտնի դերասան Էնդի Գարսիան:

Եվրոպայում ֆիլմը մեծ էկրաններին հնարավոր կլինի տեսնել հունիսի վերջին: