Ճապոնիան լիովին դադարեցրել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ցածր ռադիոակտիվությամբ ջրի արտանետումը օվկիանոս: Ընդհանուր առմամբ օվկիանոսն է լցվել 10,4 հազար տոննա ռադիոակտիվ ջուր: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է օպերատոր ընկերության` Tokyo Electric Power Co-ի ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ընկերությունը ճապոնական իշխանությունների թույլտվությամբ սկսել էր ռադիոակտիվ ջուրը օվկիանոս լցնելու գործընթացը, որպեսզի այնուհետ էներգաբլոկների ստորին պահեստարաններում բարձր ռադիոակտիվության ջուր ամբարի: Այդ որոշումը հարուցել էր Չինաստանի, Հարավային եւ Հյուսիսային Կորեաների բացասական արձագանքը:

Ճապոնիայի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ ջրի արտանետումը իրականացվել է ճոպանական կառավարության թույլտվությամբ եւ «լուրջ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց առողջության համար»:

Տոկիոն նաեւ նկատել է, թե դիվանագիտական ներկայացուցչությունները նախապես տեղեկացվել էր այդ քայլի մասին: