Իրանում փորձում են փրկել ազգային արժույթ ռիալը` կրճատելով այն 4 զրոյով, որպեսզի հավասարվի ԱՄՆ դոլարին:

«Նոր իրանական ռիալը համարժեք կլինի մեկ ԱՄՆ դոլարին», - Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Իրանի ռիալը կտրուկ արժեզրկվեց 1979թ Իսլամական հեղափոխությունից հետո: Եթե նախկինում այս ժամանակահատվածում մեկ դոլարը հավասար էր 70 ռիալի, ապա այժմ մեկ դոլարը հավասար է 11 հազար ռիալի: Վերջին օրացուցային տարում (այն ավարտվել է մարտի 20-ին) ինֆլ;յացիան կազմել է 12,4 տոկոս:

Նշենք, որ եթե այս քաղաքականությունը  կիրառվի պրակտիկայում, ապա որոշ փոփոխություններ կլինեն նաեւ հայ-իրանական հարաբերություններում, քանի որ երկու երկրների միջեւ առեւտուրը կատարվում է դոլարով: 2009 թ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 153,4 մլն դոլար, որը  կազմում է Հայաստանի արտաքին առեւտրի 3.8 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Իրանը Հայաստանի 7-րդ առեւտրային գործընկերն է:

Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները միակողմանի են, քանի որ Հայաստանը հիմանականում հանդես է գալիս որպես ներմուծող երկիր: 2009 թ, Հայաստանից Իրան է արտահանվել 19 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծվել է 134,4 մլն դոլարի: Քանի որ Հայաստանում Իրանի ռիալը չի գործում, ստացվում է, որ նրանք պետք է ընդունեն հայկական դրամը` որպես վճարման միջոց: Եթե սա տեղի ունենա, ապա հայկական դրամը կտրուկ կամրացնի իր դիրքերը: