50 տարի առաջ` 1961թ. ապրիլի 12-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 9:07-ին Բայկոնուր տիեզերակայանից տիեզերք թռավ «Վոստոկ» տիեզերանավը` Յուրի Գագարինի կառավարմամբ:

108 րոպեում նա պտույտ գործեց երկրագնդի շուրջ` դառնալով առաջին մարդը` ով եղել է տիեզերքում: Թռիչքը հաջողությամբ ավարտվեց Սարատովի մարզի Սելովկա գյուղի մոտ:

Իր առաջին պարգեւը` «Խոպան հողերի յուրացման համար» առաջին տիեզերանացն ստացավ հենց վայրէջքի տեղում:

Յուրի Գագարինի թռիչքի մասին տեղեկությունը ամբողջությամբ գաղտնազերծվել է միայն վերջերս: Հայտնի է, որ դեռ ապրիլի 10-ին Գագարինը կտակ է գրել կնոջը, որտեղ խնդրել է չտխրել, եթե իր հետ ինչ-որ բան պատահի:

Սակայն մինչ մարդկությունը նշում է դեպի տիեզերք մարդու թռիչքի 50-ամյակը, բրիտանացի պատմաբան Ջերարդ Դե Գրոոտը որոշել է բացել մարդկանց աչքերը, հայտարարելով, թե Գագարինի թռիչք արժեքը գերագնահատվում է: Պատմաբանը պնդում է, թե Գագարինի թռիչքը չնչին է, իսկ խորհրդային պետությունը սադրել է ամերիակցիներին ավելի թանկարժեք նախագիծ սկսել` թռիչք դեպի լուսին:

Ըստ հեղինակի` 1960-ականների սկզբին մարդկությունն ավելի լուրջ հաջողությունների էր հասել տիեզերքի նվաճման գործում, բայց հենց մարդու բացակայության պատճառով դրանց պատշաճ ուշադրություն չէր դարձվում: Գագարինը ցուցադրեց սկզբունքը, որ կենսունակ է մնում առ այսօր. Ուշադրություն հրավիրելու համար հարկավոր է մարդկային դեմք:

Հ,Գ. «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում բառնաուլցի Վալերի Ալեքսեեւը, ով մասնակցել է թռիչքի նախապատրաստմանը, հայտարարել է, թե Գագարինի անվան շուրջ շատ լեգենդներ են պտտվում: «Ասում են, թե Գագարինը մեկնարկից առաջ ասել է գնացինք: Նա նման բան չի ասել»,- նշել է Ալեքսեեւը: