Վերաքննիչ դատարանի նիստն ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ սա առաջին նիստն է՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի հաղորդումն այն մասին, որ չի կարող նիստին ներկա լինել եւ խնդրում է նիստն անցկացնել իր բացակայությամբ: Կողմերը չառարկեցին:

Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ ինքաբացարկ հայտարարել:

Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը նախկին նախագահին գրավով ազատելը մերժելու մասին: