Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովում անցկացվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:





























