Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդում արտասահմանցի գործընկերների հետ շփումներ պահպանելու հարցում այնպիսի ինտենսիվություն, ինչպիսին Հայաստանի հետ է, գործնականում ոչ մեկի հետ չկա: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի եւ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ռուսական պատվիրակության ղեկավար, Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Ընդ որում՝ նա նշեց, որ նույնպիսի սերտ կապեր են պահպանվում նաեւ Ղազախստանի հետ: «Բայց այլեւս ոչ մեկի հետ, ներառյալ մեր մերձավոր հարեւանները, եւ սա շատ բանի մասին է վկայում»,- ընդգծեց Կոսաչեւը:
Նա միաժամանակ նշեց, որ բանավեճերի բովանդակությունը չի դոփում տեղում՝ հավաստիացնելով, որ կողմերն ամեն անգամ «մեկ քայլ առաջ» են կատարում:





























