Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ: Այս հարցն ընդգրկված է վաղը՝ դեկտեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահնշանակելՍտյոպա Սաֆարյանին»,-ասված է որոշման մեջ:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: