Սաադ Հարիրին նոր կառավարության ձեւավորման ձգձգվող խորհրդակցությունների նախաշեմին հայտարարել է, որ մտադիր չէ Լիբանանի վարչապետ մնալ, հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով՝ իր անունը շատ հակառակորդների է գրավում այն բանի համար, որ ինքը դնի իր թեկնածությունը։ «Ես ձգտել եմ բավարարել կառավարություն ձեւավորելու այն պահանջը, որ նրա կազմի մեջ մտնեն փորձագետներ։ Ես կարծում եմ դա միակ տարբերակն է լուծելու լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի հետ բախվում է մեր երկիրը։ Ես հայտարարում եմ, որ հաջորդ կառավարության ձեւավորման ժամանակ թեկնածու չեմ լինի»,- իր հայտարարության մեջ նշել է Հարիրին։