Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հաղորդել է, որ Եվրոպական Միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:
Հեյգի խոսքով, լրացուցիչ պատժամիջոցները վերաբերում են իրանցի 32 պաշտոնյաների, որոնք մեղսակից են ընդդիմադիր ակտիվիստների եւ լրագրողների ձերբակալություններին եւ հետապնդումներին, մարդու իրավունքների խախտումներին:
Նշենք, որ ապրիլի 12-ին Լյուքսեմբուրգում ընթանում է ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարաձգել էր Իրանի դեմ 1995թ. մտցված պատժամիջոցները:





























