Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին  շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասաց Զոհրաբյանը: