Հայաստանում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +12+14: 

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,  

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +14+18,  

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,  

Արմավիրում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+23,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +13+18,

Արցախում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +14+17 (հովիտներում գիշերը՝ +4+7,  ցերեկը՝ +17+22):