ՌԴ ԱԴԾ ընդունարանում հրաձգությունը երեք մարդ էր իրականացրել, հայտնել է ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

«Մոսկվայում Կուզնեցկի մոստ 23 հասցեով ԱԴԾ ընդունարանում ժամը 18։10 տեղի է ունեցել հրաձգություն։ Երեք անհայտ անձինք ներխուժել են ԱԴԾ ընդունարանի շենք եւ կրակ բացել։ Ընդունարանի պահակների հետ հրաձգության ժամանակ հարձակվողներից երկուսը սպանվել են։ Իսկ նրանցից մեկը փախել է փողոց, որտեղ շարունակել է կրակել։ Դրա հետեւանքով սպանվել է ընդունարանի շենքի դիմաց հերթապահող Պետավտոտեսչության աշխատակիցը»,- պատմել են գերատեսչությունում։

Նշվում է, որ դրանից հետո հարձակման ողջ մնացած մասնակիցը վազել է մոտ 300 մ՝ մինչեւ Կուզնեցկի մոստ փողոցի վերջը եւ կրակելով շրջվել Վորովսկոյե հրապարակ։ Այնուհետեւ նա մտել է Բոլշայա Լուբյանկա փողոցի տներից մեկը եւ բարիկադավորվել այնտեղ։

Անվտանգության ծառայության տեղ հասած աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ 19։15 հանցագործը սպանվել է։ Սպանվածների անձը պարզվում է։

Հրաձգության հետեւանքով զոհվել է ԱԴԾ-ի աշխատակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։