Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը եւ Սամվել Հայրապետյանը: