NEWS.am-ի տեղեկություններով, այսօր` ապրիլի 12-ի գիշերը թմրամիջոց օգտագործելու ու պահելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել հանցավոր աշխարհում ճանաչված «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանը:

Այս տեղեկությունները հաստատեցին նաեւ Ոստիկանության լրատվության վարչությունում: Ըստ այդմ, Գեւորգ Մելիքյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է  ափիոն թմրամիջոցի նմանվող  1,5 գ մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Նախկինում դատապարտված 41-ամյա օրենքով գողին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողներն բերման են ենթարկել Աշտարակ-Երեւան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի