Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում «Ամերիաբանկը» ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը:

Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման  և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ  համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:  

էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը  գործարկվել  է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ «Ամերիաբանկի» ունեցած համագործակցության շրջանակում:

Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն «Ամերիաբանկի» «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս:

Այս հնարավորությունն  աստիճանաբար հասանելի կլինի «Ամերիաբանկի» բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները: