Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել, հայտնում է Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ դեպքի մասին տեղեկություններ չունի։

ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տեղեկությունը: