Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` ապրիլի 12-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաեւ երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Հայաստանի գրասենյակի ղեկավար Ստեֆեն Ֆիցջերալդը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը: