ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան հրավիրելով Կոնգրես փետրվարի 4-ին նրա նկատմամբ իմպիչմենթի շրջանակում, հաղորդում է BBC News-ը:

Նամակում Փելոսին նշել է «իշխանության տարանջատված ճյուղերի» մասին:

Նա նաեւ հիշեցրել է, որ երկրում դատական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունները տարբեր կերպ են գործում:

«Հարգելով մեր Սահմանադրությունը Ձեզ հրավիրում եմ Կոնգրես: Շնորհակալություն Ձեր ուշադրության համար»,- նշվում է նամակում:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին հայտնել է, որ Թրամփն ընդունել է հրավերը: