Հյուսիսային Կորեան կոշտ պատասխան է տվել ԱՄՆ-ին՝ կապված ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վիճակի հարցով զեկույցի հետ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի «չար խոսքերը» մեծացնում են Կորեական թերակղզում լարվածությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «եթե ԱՄՆ-ը համարձակվում է քննարկել այդ հարցը, ապա թանկ կվճարի դրա համար»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԳՎ-ն ԿԺԴՀ-ին քննադատել է մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար: