Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Սարիղամիշում ձմեռային տուրիզմի ներկայացուցիչները ճարահատյալ միասին աղոթել են, որ ձյուն տեղա։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ ձմեռային տուրիզմի կենտրոն համարվող Սարիղամիշի հյուրանոցներից մեկի տնօրեն Սերքան Թահան նշել է, որ իրենք ամեն ինչով պատրաստվել են ձմեռային սեզոնին, սակայն ձյուն չլինելու հետեւանքով իրենք վնասներ են կրում։
Նա նշել է, որ նախկինում նման բան չի եղել՝ դեկտեմբերին Սարիղամիշում ձյուն չտեղա։
«Սարիղամիշի բոլոր հյուրանոցների տնօրեններով այսօր դուրս եկանք եւ Աստծուց խնդրեցինք, որ ձյուն գա»,–ասել է նա։




























