Ֆրանսիացի զինվորականները ոչնչացրել են 33 ակաբեկչի Մալի կղզում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն ֆրանսիական բանակի տվյալների՝ ահաբեկիչներին ոչնչացնելու ընթացքում զինվորականները կիրառել են ռազմական ուղղաթիռներ, գործարկել նաեւ հետեւազոր եւ դրոն Մավրիտանիայի հետ սահմանին, որտեղ գործում էր խմբավորումը՝ կապված «Ալ Քաիդա» ահաբեկչական շարժման հետ:
«Այս առավոտյան մեզ հաջողվել է չեզոքացնել 33 ահաբեկչի, մեկին գերեվարել եւ ազատել երկու մալիացի ժանդարմներին, որոնք պատանդ էին վերցվել»,-հայտարարել է Մակրոնը:
Հայտնի է, որ ռազմական գործողություններն անցկացվել են այն տեղանքում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել ողբերգական կործանումը, որի հետեւանքով զոհվել էին ֆրանսիացի զինծառայողները:





























