ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ: Արդեն տեղի է ունեցել նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը

Վաղը` ապրիլի 13-ին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի շփման գծում նախատեսված է ԵԱՀԿ դիտարկում անցկացնել, որին կմասնակցեն Մինսկի խմբի համանախագահները: Դիտարկումից հետո միջնորդները կհատեն շփման գիծն ու կուղեւորվեն Բաքու: